Հարգելի նախարար, դուք մանիպուլացնում եք թվերն ու խաբում բնակչությանը. Գ. Գրիգորյանը՝ Ա. Ավանեսյանին
Առողջություն
13:10 22/04/2026
Հայաստան

Հարգելի նախարար, դուք մանիպուլացնում եք թվերն ու խաբում բնակչությանը. Գ. Գրիգորյանը՝ Ա. Ավանեսյանին

Պրակտիկ բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը շարունակում է ներկայացնել առողջապահության նախարարի կողմից հայտարարած ապահովագրության շահառուներին մատուցած ծառայությունների «թվաբամական մանիպուլյացիաները»։

Այսօր նա հրապարակել է դրա վերաբերյալ 3-րդ տեսանյութը։

«Առողջապահության նախարաըը, վախենալով բանավեճից ու ճշմարտության հետ առերեսումից, ԱԺ փակ քննարկման շրջանակներում նշում է, որ ապահովագրական համակարգի ներդրումից ի վեր իրականացվել է 1 386 000 ամբուլատոր ծառայություն։ Հարգելի նախարար, քանի՞ տոկոսն է եղել պոլիկլինիկական օղակում իրականացված ամբուլատոր ծառայությունների չափաբաժինը»,-նշում է բժիշկն ու հիշեցնում, որ մատուցված ծառայությունների մեծ մասը հասանելի էր բնակչությանը նույնիսկ ապահովագրական համակարգի ներդրումից առաջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder