Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կոյուղու վթարը վերացնելուց հետո տվյալ փողոցը լվացման կարիք ունի՞, թե ոչ. Կարապետ Հովհաննիսյան
«Հարց Երևանաբնակներին, «գիտակներին» և Երևանի քաղաքային իշխանությանը ամեն գնով պաշտպանող մեր հայրենակից փոքրամասնությանը»,-գրում է անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը՝ հավելելով.
«Երևանի փողոցներում և բակերում, (ամեն օր տարբեր հատվածներում) փողոց դուրս հորդող կոյուղին , որ ողողում է փողոցներն ու բակերը, խցանումը բացելուց , խնդիրը ( ժամանակավոր ) վերացնելուց հետո , տվյալ փողոցը լվացման կարիք ունի՞ թե ոչ։
Հարցն, ըստ ինձ, սուր է, վայրերի քանակի օր օրի ավելացման և նույն տեղերի պարբերականության ավելացման ֆոնին, հաշվի առնելով նաև դիմացը ամառ է, բացի տհաճությունը, հոտից , նաև հիվանդությունների տարածման վտանգն է մեծանում։
Ու էական չէ դա ջուրը կառավարողի պարտականությունն է թե ոչ, դրա հսկելը վստահ քաղաքային իշխանության խնդիրն է։