Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում Ղարաբաղի, Բաքվի և մնացած բոլոր տեղերի հայերի վերադարձի հարցը. Նիկոլ Փաշինյան
«Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել և քննարկում»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին թե արդյոք Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Հայաստան այցի նպատակը ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցություններն են:
Փաշինյանը հավելեց. «Ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց և մնացած տեղերի հայերի վերադարձի հարց, որովհետև, ակնհայտորեն, երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին կարող են թեժացնել, և հաճախ այդպես էլ պատահում է»:
Ըստ Փաշինյանի՝ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո բավարար էֆեկտ չի ունենում՝ երկրորդ հարցն են էսկալացնում և այնէժան ներքաղաքական շահարկում է:
«Կան մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց չեն հասկանում՝ ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ: Օրինակ՝ 100 %-ով համոզված եմ, որ կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում և ինչի համար է ասում: Իրեն հանձնարարում են, ինքն ասում է, ինքը չի հասկանում՝ ինչի մասին են խոսում: Ինքը հարցերի փոխկապակցվածությունն էլ չի հասկանում: Սա էժան քաղաքական շահարկում է»,-ասաց նա: