Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նոր փռած ասֆալտը արդեն քանդվել է։ Երևանի քաղաքապետարանի հրապարակվող «պուպուշ» ասֆալտ փռելու տեսանյութերի իրականությունը սա է՝ որ կարճ ժամանակ անց նոր փռած ասֆալտը քանդվում է»,- նշում է հանրային գործիչ Արթուր Չախոյանը։
Նա հայտնոում է, որ մոտ մեկ ամիս առաջ փռած, բայց արդեն քանդված ասֆալտի նկարները երեկ՝ ժամը 20։21-ին է նկարել, և ընդամենը 3 ժամ անց քաղաքացիներից տեղեկացա, որ Գյուրջան փողոցում ասֆալտ են փռում առանց բիտումի։
«Սա արդեն ոչ թե պատահականություն է, այլ ավանդույթ է՝ կարևորը արագ-արագ, ձևի համար փոսերը սևացնեն, հետո որ քանդվի, կասեն՝ Պուտինը նորից դիվերսիա է ուղարկել մասիվ, կամ «Գյուլնազ տատիի հեքիաթներով» կփորձեն արդարանալ՝ միայն թե չընդունեն, որ անորակ ասֆալտ են փռում»,- գրում է Չախոյանը։
