Ես հրապարակային դիրքորոշում հայտնել եմ. Անահիտ Մանասյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
Քաղաքական
13:37 07/05/2026
Հայաստան

Ես հրապարակային դիրքորոշում հայտնել եմ. Անահիտ Մանասյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

«Քննարկումների հիմնական նպատակը պետք է մեկը լինի՝ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր հայերն անհապաղ ազատ արձակվեն, որովհետև սա չի համապատասխանում միջազգային ստանդարտներին»,- ԱԺ-ում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Բաքվում գտնվող հայ գերիների մասին հարցերին։ 

Նա նշեց, որ չկա մի միջազգային հարթակ, որտեղ այս հարցն իր կողմից չի բարձրաձայնվում, սակայն այժմ չի կարող մանրամասներ հայտնել

«Ես  ազատությունից զրկման առաջին փուլից հրապարակային դիրքորոշում եմ հայտնել, որ, իմ խորին համոզմամբ, այս գործընթացները չեն կարող դիտարկվել մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին ու արժեքներին համապատասխանող»,- ասաց ՄԻՊ-ը։

Ինչ վերաբերում է Բաքու այցի հետ կապված առաջարկություններին, նա նշեց. «Այցի նպատակը չի կարող լինել այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գնա, այլ պետությունում մշտադիտարկում իրականացնի։ Եթե մշտադիտակում իրականացնելը չէ նպատակը, ո՞րն է  նպատակը։ Մենք պետք է նպատակները հստակ ներկայանցնեք»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder