Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պենտագոնը հրապարակել է Չպարզված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ արխիվային տվյալներ։
Գերատեսչության կայքում տեղադրվել են տասնյակ լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև տեքստային փաստաթղթեր։ Պենտագոնը ընդգծել է, որ այս նյութերը «ներկայացնում են չբացահայտված դեպքեր» և որ ամերիկյան իշխանությունները չեն կարողանում «որոշակի եզրահանգման գան դիտարկվող երևույթների բնույթի վերաբերյալ»։
Ապրիլի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է աշխարհին հրապարակել ՉԹՕ երևույթի վերաբերյալ կառավարական փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ «դա մի բան է, որը գրավում է մտքերը»։
Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը նույնպես հայտարարել է ՉԹՕ տվյալները գաղտնազերծելու Պենտագոնի պատրաստակամության մասին։ Նա նշել է, որ այդ նյութերի հրապարակումը իր պարտականությունն է լինելու։
ԱՄՆ նախկին նախագահ Օբաման հայտարարել էր, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն, բայց ինքը նրանց չի տեսել։ Նա նաև պնդել է, որ 51-րդ տարածքում չկա ստորգետնյա բազա, որտեղ պահվում են այլմոլորակայիններ, և որ դա «խոշոր դավադրություն» է։