ԱՄՆ հետախուզությունը պնդել է՝ Իրանը կարող է ամիսներ շարունակ դիմակայել Թրամփի շրջափակմանը. The Washington post
Քաղաքական
14:55 09/05/2026
Աշխարհ

ԱՄՆ հետախուզությունը պնդել է՝ Իրանը կարող է ամիսներ շարունակ դիմակայել Թրամփի շրջափակմանը. The Washington post

Իրանը ունի սննդամթերքի և ապրանքների պաշարներ առաջիկա ամիսների համար և կարող է երկար ժամանակ դիմակայել ամերիկյան ռազմածովային շրջափակմանը։ Այս մասին հաղորդում է The Washington post-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզական տվյալներին։

Այս տեղեկատվության համաձայն՝ Իրանն ունի առնվազն երեք-չորս ամսվա պաշարներ, ինչպես նաև հրթիռների և արձակման համակարգերի հսկայական պաշարներ։

«ԿՀՎ-ն գնահատմամբ, Իրանը կարող է դիմանալ 90-ից 120 օր, և, հնարավոր է, ավելի երկար, նախքան ավելի լուրջ տնտեսական դժվարությունների բախվելը, ասել են վերլուծությանը ծանոթ չորս անձինք։

Ապրիլի 15-ի վերլուծությունը կանխատեսել է, որ շրջափակումը, հավանաբար, մոտ ապագայում չի ազդի Իրանի վրա՝ ծովում արդեն իսկ առկա նավթի զգալի ծավալների պատճառով», - գրում է The Washington post-ը։

Հրատարակության կողմից մեջբերված ԿՀՎ տվյալների համաձայն՝ Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային կայանքների 75%-ը և հրթիռային պաշարների 70%-ը, ինչը հակասում է Թրամփի «լիակատար պարտության» մասին պնդումներին։
 
Միաժամանակ, ըստ Al Arabiya-ի, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պահանջում է, որ Միացյալ Նահանգները չհամաձայնվի խաղաղության պայմանագրին՝ առանց Իրանի միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժման, և պատրաստվում է պատերազմի սրմանը։

«Անանուն աղբյուրները նաև հայտնել են, որ Իսրայելը քննարկել է Իրանի հետ պատերազմի հետագա սրման հնարավոր տարբերակները, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելը, հավելելով, որ բանակցությունները չպետք է ձգձգվեն», - գրում է Al Arabiya-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder