Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերընտրվելու դեպքում՝ ՔՊ-ն ամբողջ թափով իր սև գործն անելու է եկեղեցու նկատմամբ. Զոհրաբյան
«Եթե հիմա որոշակի ագրեսիա չեք տեսնում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ, միայն երևացող կողմն է»,- ասուլիսում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ քրեաիրավական գործիքները մշտապես աշխատում են, տարբեր քրեական վարույթներ կան նախաձեռնված, քննիչներն այդ վարույթներով գործողություններ են կատարում, հարցումներ կատարում, նյութեր հավաքում։
«Մենք ակնկալում ենք, որ իրենք ակտիվ գործընթաց կսկսեն հունիսի 7-ից հետո՝ ընտրություններում հաջողություն գրանցելուց հետո։ Պատահական չէ, որ այդ հակասահմանադրական թեզը ներառվեց ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում, եթե իրենք հաջողություն գրացեն և «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանություն ստանձնի, դա մանիպուլացվելու է, ասելու են՝ ժողովուրդը մեզ տվել է եկեղեցին քանդելու մանդատ, ու ամբողջ թափով իրենց սև գործն անելու են։
Հանդարտությունը երևացող է, ամեն ինչ անելու են, ավելի վատն էլ են անելու, ակնկալիք չունենք, որ հետ են կանգնելու»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նաև նշեց, որ տեղեկություններ ունի՝ Նիկոլ Փաշինյանը որոշակի առումով հիմա ծիսական կյանքին չի միջամտում, քանի որ հստակ ասել են, որ «վարկանիշդ ընկնում է դրանից»։
Արա Զոհրաբյանը նաև իր անձնական կարծիքը հայտնեց, թե ինչու է Փաշինյանը շարունակում պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ. «Գործընթացը նշանակում է, որ շահառուն իրենք չեն, թուրք-ադրբեջանական ուժերն են, որոնց համար եկեղեցին միշտ էլ եղել է սպառնալիք»։