Մաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը
Մշակույթ
22:15 14/05/2026
Հայաստան

Մաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը

81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ 

«Կյանքի 81-րդ տարում կյանքից հեռացավ մեր թատրոնի հենասյունը, մեծ վարպետը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, հայ թատերական ռեժիսուրայի անվանի գործիչ, թատերական մանկավարժ, Գյումրու դրամատիկականի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Երվանդի Ծատուրյանը։

Թատրոնի ողջ ստեղծագործական կազմը սգում ու վշտակցում է սիրելի Վարպետի ընտանիքին, գործընկերներին և ծատուրյանական արվեստի երկրպագուներին։

Սիրելի՛ Երվանդիչ, քո անունը հավերժ կմնա Գյումրու դրամատիկականի պատմության էջերում․․․

Հանգչիր խաղաղությամբ մեր անփոխարինելի ԵՐՎԱՆԴԻՉ»,- նշում են Գյումրու պետական դրամատիկական թատրոնից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը