Մենք իրար ջան ու ջիգյար ասող մարդիկ ենք, սա է մեր ձևը. Վարդևանյան
Քաղաքական
17:06 15/05/2026
Հայաստան

Մենք իրար ջան ու ջիգյար ասող մարդիկ ենք, սա է մեր ձևը. Վարդևանյան

«Վարդենիսը բաժանավում է  մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը ու 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո»,- քարոզարշավի շրջանում Վարդենիսում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ 2021 թ. այս իշխանությունը խոստումներ է տվել՝ լավ ապագայի խոստումներ ու այդ խոստումները դրժել է. «Ձեզ խոստացել են աղքատության մակարդակը երկու անգամ պակասեցնել, զբաղվածության խնդիրնը լուծել, անվտանգության սպառնալիքները լուծել։ Որևէ բան չեն լուծել»։

Վարդևանյանն  ներկայացրեց, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ինչ ծրագով է ներկայանում հանրությանը՝ 300 հազար աշխատատեղ, աղքատության խնդրի լուծում և այլն։ 

«Այս իշխանությունները, որը բերել է երեք պատերազմ, անվտանգության սպառնալքի, խոսում են խաղաղությունից։ Մենք ասում ենք՝ ուժեղ, կայուն, արժանապատիվ, երկարաժամկետ խաղաղություն է լինելու»,- ընդգծեց նա;

Ա. Վարդևանյանը նշեց, որ Հայաստանում պետք է լինի համաներում, իրավունքի գերակայություն, հասարակության մեջ պառակտումը վերանա։

«Մենք պետք է լինենք միասնական, համախմբված, համերաշխ, որովհետև սա է հայի ձևը, սա է մեր ձևը, մենք իրար ջան ասող, ջիգյար ասող մարդիկ ենք, ոչ թե ամեն տեղ ատելություն ենք տարածում»,- ասաց Արամ Վարդևանյանը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder