Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը «Եվրատեսիլ-2026»-ի եզրափակիչ փուլ չանցավ
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ-2026» երգի միջազգային մրցույթի 2–րդ կիսաեզրափակիչը։ Ելույթ ունեցավ նաև Հայաստանը ներկայացնող Սիմոնն իր «Paloma Rumba»։ Սակայն Սիմոնը դուրս մնաց պայքարից՝ չհասնելով եզրափակիչ։
Երկրորդ կիսաեզրափակիչը չեն հաղթահարել Հայաստանի, Լյուքսենբուրգի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ադրբեջանի ներկայացուցիչներ: Երկրորդ կիսասաեզրափակչի արդյունքներով մրցույթի եզրափակիչ փուլ անցան Բուլղարիան, Ուկրաինան, Նորվեգիան, Ավստրալիան, Ռումինիան, Մալթան, Կիպրոսը, Ալբանիան, Դանիան, Չեխիան:
Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին, հանդես կգան նաև Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը, Գերմանիան, Իտալիան: