Սպերցյանը նոր «հավակնորդ» ունի
Աշխարհում
10:52 18/05/2026
Աշխարհ

Սպերցյանը նոր «հավակնորդ» ունի

Ֆրանսիական «Մարսել» ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ  Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Arménie Football-ը։

Աղբյուրի համաձայն, «Մարսելը» նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում խոշոր վերակառուցում իրականացնել և զգալիորեն ուժեղացնել իր կազմը։ Սպերցյանը ակումբի կողմից համալրման համար նախատեսված տարբերակներից մեկն է։

euro-football.ru-ն գրում է, որ այս մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը և «Կրասնոդարի» ավագը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 խաղ, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ի փորձագետները նրա արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder