Փաշինյանի խաղաղության մոդելը մի երկիր է, որում տերն ու տիրակալն Ադրբեջանն է. Զուրաբյան
Քաղաքական
11:36 25/05/2026
Հայաստան

Փաշինյանի խաղաղության մոդելը մի երկիր է, որում տերն ու տիրակալն Ադրբեջանն է. Զուրաբյան

«Նիկոլ Փաշինյանի խաղաղության մոդելը մի երկիր է, որում տերն ու տիրակալն Ադրբեջանն է»,- նշում է ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա, Ադրբեջանն է որոշելու, թե Հայաստանի ինքնիշխան տարածքներից որն է  մնալու Հայաստանին, որը Ադրբեջանին, Ադրբեջանն է որոշելու Հայաստանի Սահմանադրության բովանդակությունը՝ նրանից հեռացնելով Անկախության  հռչակագիրը՝  շատ լավ հասկանալով, որ քանդում է մեր պետության իրավական հիմքերը։

«Ադրբեջանի հրամանով այսօր ճնշում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, ցանկանում են վերացնել մեր հոգևոր արժեքները, ջնջել մեր պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը, փորձում են Հայոց ցեղասպանության մասին մեր գիտելիքն ու հիշողությունը ներկայացնել որպես դրսից ներշնչված ինչ-որ կայսերական քարոզչություն»,- ասում է  Զուրաբյանը։

Նա նշում է, որ խաղաղության իրենց մոդելն ինքնիշխան խաղաղության մոդելն է. «Մենք կհաստատենք հաշտություն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց խաղաղության մեր մոդելում  մենք ապահովելու ենք Հայաստանի  միջազգայնորեն ճանչված տարածքի վրա լիակատար վերահսկողության իրավունքը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի խաղաղության մոդելը մի երկիր է, որում տերն ու տիրակալն Ադրբեջանն է. Զուրաբյան