Հակակոռուպցիոն կոմիտե, Փաշինյանը զբաղված է ընտրակաշառք բաժանելով, ազատազրկե՛ք նրան
Քաղաքական
11:16 26/05/2026

Հակակոռուպցիոն կոմիտե, Փաշինյանը զբաղված է ընտրակաշառք բաժանելով, ազատազրկե՛ք նրան

Նիկոլ Փաշինյանը ութ տարում այնպիսի աղքատության, սովի ու մուրացկանության է հասցրել ՀՀ քաղաքացիների մեծ մասին, որ նրանք հերթ են կանգնում Փաշինյանի մոտ՝ մի կտոր թխվածք ստանալու, ուտելու։ Սպիտակամազ մասսա, խնդրող երեխաներ... սնունդ են խնդրում Փաշինյանից, որ բաժանում է դրանք՝ Հայաստանի «ուտվող» տեսքով։

 Ակնհայտ է, որ այդ քաղաքացիները չունեն գումար որևէ այլ թխվածքաբլիթ գնելու, ու Փաշինյանը դա օգտագործում է ընտրությունում ձայներ հավաքելու, մի կտոր ուտելու համար իրենից կախված լինելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտե, Նիկոլ Փաշինյանին ակնհայտ խախտման համար պետք է անպայման ազատազրկել, թեև ըստ ձեր ներկայացրած օրենքի՝ ութ տարի ժողովրդին բարոյականության սովահար դարձնելով այդ հոդվածով պիտի ազատազրկվի թեկուզ յոթ տարի։

Հակակոռուպցիոն կոմիտե, եթե Փաշինյանի Նիկոլին կվախենաք պատժել, ուրեմն այն սմս-ը, որով բոլորին «հիշեցրել» եք պետության ու ընտանիքի ապագայի մասին, միարժեքորեն դուք էլ եք պատժի ենթակա։

Մի սխալ է նաև սմս-ով ՀՀ քաղաքացիներին հիշեցնելը բաներ, որոնցով նրանք ապրում են ամեն օր՝ հանուն Հայաստանի, հանուն սեփական ընտանիքի։

Թե բա՝ «Հիշի´ր, քո պետության և ընտանիքի ապագան վաճառքի  ենթակա չէ»։
Ուրեմն ձեզ «ՍՄՍ»՝ հիշեք, դուք էլ եք ՀՀ քաղաքացի։

Անահիտ Ոսկանյան

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder