Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ամենավտանգավորը՝ այս ամենը տեղի է ունենում հայաստանյան իշխանությունների հանցավոր լռության և անտարբերության պայմաններում. Աբրահամյան
Ադրբեջանի վերաքննիչ դատարանում նախօրեին մեկնարկել են ապօրինի կալանավորված և առաջին ատյանի դատարանի կողմից կամայական ժամկետներով դատապարտված հայերի գործով նիստերը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է, որ այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բողոքարկման հիմնական նպատակը ադրբեջանական դատական ատյաններով անցնելն ու միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն ստանալն է, հենց դրա համար էլ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը։
«Մեր մի քանի հայրենակիցներ Բաքվից, տարբեր առիթներով, տեղեկացրել են, որ ձերբակալությունից և քննությունից մինչև դատական գործընթացներ ամեն ինչ ընթացել է աննախադեպ ճնշումների և կեղծիքների պայմաններում։
Եվ ամենավտանգավորը՝ այս ամենը տեղի է ունենում հայաստանյան իշխանությունների հանցավոր լռության և անտարբերության պայմաններում»,- գրում է Աբրահամյանը։