Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանությունը Երևանի կենտրոնի բնակչությանը գույքահարկի հիմքով «էթնիկ զտման» է ենթարկում. Մարուքյան
«Երևանի փոքր կենտրոնում արդեն գործում են 100 տոկոսանոց գույքահարկի նոր չափորոշիչները»,- Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրեց, որ 2020 թվականին՝ COVID-19 համավարակի և արտակարգ դրության ռեժիմի ժամանակահատվածում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը օրենքի նախագիծ էր ներկայացրել և որոշեցին թանկացնել ՀՀ քաղաքացու համար գույքահարկը։
«Հիմա Հայաստանում չկա որևէ մեկը, ով չի ընկնում այս թանկ գույքահարկի տակ»,- ասաց է Մարուքյանը։
Ըստ նրա, նրանք, ովքեր Երևանի կենտրոնում են բնակվում, սակայն դժգոհում են՝ գույքահարկը թանկ է, Փաշինյանն առաջարկում է՝ «թանկ տեղ ես ապրում, վաճառիր, գնա Մասիվ, գնա Փարաքար ապրիր»։
«Սա նշանակում է, որ կենտրոնի բնակչությանը, ովքեր չեն կարողանում իրենց գույքահարկը վճարել, իշխանությունը «էթնիկ զտման» է ենթարկում գույքահարկի հիմքով։ Այսինքն, ունենք եվրոպական հարկեր, հայկական աշխատավարձերով, բայց պետք է հակառակը լիներ»,- ասաց Է. Մարուքյանը։