Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իգոր Սարգսյանին կթույլատրվի հունիսի 5-ին հարսանյաց արարողությանը մասնակցել որպես քավոր
Դատարանը թույլ տվեց 18 արդարների գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին մասնակցել հունիսի 5-ին կայանալիք հարսանյաց արարողությանը որպես քավոր։
Փաստաբանը միջնորդեց հունիսի 5-ին ժամը 09.00-23.00-ն թույլատրել Իգոր Սարգսյանին մասնակացել Երևանի տարածքում կայանալիք հարսանեկան արարողությանը որպես քավոր։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ դատարանը բավարարում է միջնորդությունը. «Ողջ դատավաության ընթացքում Իգոր Սարգսյանը ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, այդ ամենը գնահատելով՝ ձեզ կթույլատրվի հունիսի 5-ին ժամը 09.00-23.00-ը որպես քավոր մասնակցել հարսանեկան արարողությանը՝ հաճախելով եկեղեցի և մյուս անհրաժեշտ վայրեր։ Որոշումը կուղարկվի պրոբացիայի ծառայություն»։