Իգոր Սարգսյանին կթույլատրվի հունիսի 5-ին հարսանյաց արարողությանը մասնակցել որպես քավոր
Իրավունք
16:58 04/06/2026
Հայաստան

Իգոր Սարգսյանին կթույլատրվի հունիսի 5-ին հարսանյաց արարողությանը մասնակցել որպես քավոր

Դատարանը թույլ տվեց 18 արդարների գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին  մասնակցել հունիսի 5-ին կայանալիք հարսանյաց արարողությանը որպես քավոր։

Փաստաբանը միջնորդեց հունիսի 5-ին ժամը 09.00-23.00-ն թույլատրել Իգոր Սարգսյանին մասնակացել Երևանի տարածքում կայանալիք հարսանեկան արարողությանը որպես քավոր։  

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ դատարանը բավարարում է  միջնորդությունը. «Ողջ դատավաության ընթացքում Իգոր Սարգսյանը ցուցաբերել է  պատշաճ վարքագիծ, այդ ամենը գնահատելով՝ ձեզ կթույլատրվի հունիսի 5-ին ժամը 09.00-23.00-ը որպես քավոր մասնակցել հարսանեկան արարողությանը՝ հաճախելով եկեղեցի և մյուս անհրաժեշտ վայրեր։ Որոշումը կուղարկվի պրոբացիայի ծառայություն»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իգոր Սարգսյանին կթույլատրվի հունիսի 5-ին հարսանյաց արարողությանը մասնակցել որպես քավոր