Չորս ակումբ հետաքրքրություն է ցուցաբերում Նաիր Տիկնիզյանի նկատմամբ
Աշխարհում
13:02 08/06/2026
Աշխարհ

Չորս ակումբ հետաքրքրություն է ցուցաբերում Նաիր Տիկնիզյանի նկատմամբ

«Կոմո», «Այաքս», «Լaնս» և «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբները  հետաքրքրություն են ցուցաբերում սերբական «Ցրվենա Զվեզդա»-ի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը իր սոցցանցերի էջում։

Նշվում է, որ սերբական ակումբը դժվարությամբ է դիմակայելու այս հավակնորդների մրցակցությանը: Տիկնիզյանի գործող աշխատանքային պայմանագիրը «Ցրվենա Զվեզդայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

championat.com-ը գրում է, որ ֆուտբոլիստը «Ցրվենա Զվեզդայում» խաղում է 2025 թվականի ամռանից։ Անցյալ մրցաշրջանում Տիկնիզյանը ակումբի կազմում անցկացրել է 47 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 7 միլիոն եվրո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder