Հայաստանում ԱԺ ընտրություններն ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային. ԱՊՀ դիտորդական առաքելություն
Քաղաքական
11:44 08/06/2026
Հայաստան

Հայաստանում ԱԺ ընտրություններն ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային. ԱՊՀ դիտորդական առաքելություն

«Հայաստանում քվեարկությունն անցել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,- ամփոփելով հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններում՝ ասաց ԱՊՀ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Մուսատաևիչ Սեյթիմովը։

Նա նշեց, որ տեխնիկական սարքավորումները ընդհանուր առմամբ աշխատել են անխափան, ընտրական տեղամասերի բացարձակ մեծամասնությունում կիրառվել է տեսահսկման համակարգ, ձայների հաշվարկի ընթացակարգն անցել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան։

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ քվեարկության ընթացքում չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

«ԱՊՀ դիտորդական առաքելությունը հանգում է այն եզրակացության, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային»,- ասաց Նուրլան Մուսատաևիչ Սեյթիմովը։

Սեյթիմովն ասաց, որ առաքելությունը գործել է ազատ, անկախ, Հայաստանի օրենսդրության համաձայն, երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում ԱԺ ընտրություններն ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային. ԱՊՀ դիտորդական առաքելություն