Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տարբեր երկրներում չեղարկված համերգների ֆոնին՝ Քանյե Ուեսթը Վրաստանում 70 հազար հանդիսական է ունեցել
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով վերջին տարիներին ավելի շատ հայտնվել է սկանդալների մեջ, հունիսի 12-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հավաքել է ավելի քան 70,000 հանդիսատեսի։
News Georgia-ի փողանցմամբ, սա նրա առաջին համերգն էր Վրաստանում և առաջին համերգը ամբողջ հետխորհրդային տարածքում։ Վրաստանի համար սա երկրի պատմության մեջ ամենամեծ երաժշտական շոուն էր։
Նախորդ ռեկորդը, ենթադրաբար, պատկանում էր Ջասթին Թիմբերլեյքին, որը մեկ տարի առաջ Թբիլիսի էր բերել 55,000 մարդու։ Քանյե Ուեսթն այդ ցուցանիշը գերազանցել է առանց մեծ ջանքերի։
Քանյեի Վրաստան կատարելիք այցի մասին հայտարարվել էր մայիսի սկզբին։ Տոմսերը ժամերի ընթացքում եէին վաճառվել։
Վրաստանի կառավարության համար համերգն ուներ նաև շատ գործնական նշանակություն։ Համերգը «Աստղային Վրաստան» նախագծի մի մասն էր, որը պետական ծրագիր է և ստեղծվել է երկիրը միջազգային աստղերի մասնակցությամբ համերգների միջոցով գովազդելու համար։
Կազմակերպիչները դեռևս չեն հաշվարկել համերգի տնտեսական ազդեցությունը։ Տոմսերի գինը տատանվում էր 270-ից մինչև 1600 լարի, սակայն վերջնական եկամուտների և զբոսաշրջության վրա ազդեցության մասին դեռևս չի հայտարարվել։
Հիշեցնենք, որ ռեփերը մայիսի 23-ին ելույթ պետք է ունենար Նյու Դելիի Ջավահարլալ Նեհրու մարզադաշտում: Կազմակերպիչների խոսքով, միջոցառումը նախատեսված էր որպես Հնդկաստանում երբևէ կազմակերպված ամենամեծ համերգային շոուներից մեկը: Սակայն այն չեղարկվել էր։
«Քանյե Ուեսթը կրկին բախվել է լուրջ անհաջողության. նրա՝ Հնդկաստանում կայանալիք համերգը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 13-ին Քանյե Ուեսթը հետաձգել էր իր համերգը Ֆրանսիայում։ Որոշումը կայացվել էր տեղական իշխանությունների հայտարարություններից հետո, որ երաժիշտը «անցանկալի» էր քաղաքում հակասեմական դիտողությունների և Հիտլերի գովասանքի պատճառով։ Դա տեղի էր ունեցել Մեծ Բրիտանիայի կողմից ռեփերի մուտքը մերժելուց մեկ շաբաթ անց։