Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները
Այսօր վաղ առավոտից Փամբակ գետում վերսկսել են երեկվանից կորած համարվող 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, որոնց մասնակցում են ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներն ու ջրասուզակը, մարզպետարանի աշխատակիցները։
Shamshyan.com-ը դեպքի վայրից հայտնում է, որ այս պահին գետը բավականին վարար է, իսկ մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները գետի ողջ երկայնքով՝ գրեթե 40 մ երկարությամբ, շարունակում են որոնողական աշխատանքները։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, ու արդեն դեպքի վայր են ժամանել վարչության պետ Էդվարդ Կարապետյանը, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։