Սահմանադրական դատարանցին խոստացել է Փաշինյանին, որ նա չի զղջա
Քաղաքական
03:57 20/06/2026

Սահմանադրական դատարանցին խոստացել է Փաշինյանին, որ նա չի զղջա

Փաշինյանը սովորական դատարանով զարկեց ու հանեց Սահմանադրականի նախագահ-դատավորին, որ հրաժարվել էր գնալ «թոշակի», իսկ ընդդիմությունն ու ընտրությամբ չանցածները դիմում են Սահմանադրական դատարան՝ փաշինյանների դեմ։

Փաշինյանը Սահմանադրական դատարանում թողել է միայն իր քպականներով ընտրվածներին, իսկ ընդդիմությունն ու չանցածները դիմում են Սահմանադրական դատարան՝ փաշինյանի ինքնա-ամենձևով ընտրության դեմ։

Կըհ-ի սսկված կերպարների որոշումը ընտրության մասին վաղուց էր սպասելի։ Երբ Փաշինյանի խոսքը կըհ օրենքն էր, կըհ-ականները այդ «օրենքով» առաջնորդվեցին։ Կըհ ղեկավարը Փաշինյանի կուսակսությունից էր գնացել կըհ, Սահմանադրական այժմյան դատարանի բոլոր դատավորներին փաշինյաններն են ընտրել։

Սահմանադրականների մեջ կա «Հանրապետություն» կուսակցությունից «դուրս եկած», կա Ստյոպա Սաֆարյանի քույր, Սեդա որ ոչ միայն Սահմանադրականի դատավոր դառնալուց հետո օրենք էր խախտել ու չէր պատժվել, այլև երդվել էր Նիկոլ Փաշինյանին՝ «դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ առաջադրելու համար»։

Ուսումնասիրելով սահմանադրականի օրենքները և սպասելիքներ ունենալ Սահմանադրականից, նույնն է. թե հավատալով ընտրելու հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանի անօրինական իշխանության օրոք նրա հետ ընտրությունների գնալն է։

Կուզեի այս անգամ սխալվել, իհարկե։

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder