Մեսսի. Ես չեմ մտածում, թե քանի տարեկան եմ
Աշխարհում
15:17 23/06/2026
Աշխարհ

Մեսսի. Ես չեմ մտածում, թե քանի տարեկան եմ

Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին։

«Անկեղծ ասած, խաղի ժամանակ չեմ մտածում այն մասին, թե քանի տարեկան եմ, այլ ավելի շատ այն մասին, թե ինչպես եմ ինձ զգում ֆիզիկապես։ Ես պարզապես փորձում եմ տալ իմ լավագույնը՝ անկախ տարիքիցս, և տալ այն ամենը, ինչ ունեմ։ Ճիշտն ասած, ես ինձ շատ լավ եմ զգում», - euro-football.ru-ի հաղորդմամբ, Մեսսիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

2026 թվականի Աշխարհի առաջնության երկրորդ փուլի Ավստրիայի դեմ խաղում Մեսսին խփել է երկու գոլ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով։ Երկու խաղից հետո Մեսսին ընթացիկ Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է՝ խփած հինգ գոլով։ Ավելին, հարձակվողը դարձել է Աշխարհի առաջնության պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը՝ խփած 18 գոլով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder