Հետաքրքիր է, Իրանում «կհատվե՞ն» Փաշինյանի ու Մեդվեդեւի ճանապարհները. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
23:11 02/07/2026
Հայաստան

Հետաքրքիր է, Իրանում «կհատվե՞ն» Փաշինյանի ու Մեդվեդեւի ճանապարհները. Քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հուլիսի 3-ին մեկնելու Իրան որտեղ կմասնակցի Գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը: Փաշինյանը հայտարարել է, որ այնտեղ կլինեն երկկողմ հանդիպումներ:

Շատ հետաքրքրական է այն, որ այնտեղ է լինելու նաեւ Դմտրի Մեդվեդեւը՝ ՌԴ ԱԽ նախագահի տեղակալը: Կրեմլի խոսնակ Պեսկովն է հայտարարել այդ մասին, որ Մեդվեդեւը կլինի Իրանում:

Ինչպես հայտնի է, Մեդվեդեւը աչքի է ընկել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ շատ կոշտ մի քանի գրառումով: Հետաքրքիր է, արարողությունների ընթացքում «կհատվե՞ն» Փաշինյանի ու Մեդվեդեւի ճանապարհները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հետաքրքիր է, Իրանում «կհատվե՞ն» Փաշինյանի ու Մեդվեդեւի ճանապարհները. Քաղաքական վերլուծաբան