Ո՞վ էր Ալի Խամենեին. Իրանի երկրորդ հոգևոր առաջնորդը հեղափոխությունից ի վեր
Քաղաքական
17:16 03/07/2026
Տարածաշրջան

Ո՞վ էր Ալի Խամենեին. Իրանի երկրորդ հոգևոր առաջնորդը հեղափոխությունից ի վեր

Այսօր աշխարհի ու հատկապես տարածժաշրջանի շատ երկրների ուշադրությունը կենտրոնացած է Իրանի շուրջ, որտեղ խաղաղության բանակցությունների ֆոնին հուղարկավորում են Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը 2026 թ. փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կոորդինացված մասշտաբային օդային հարվածների առաջին իսկ օրը, եզրափակեց մի ամբողջ դարաշրջան Մերձավոր Արևելքի պատմության մեջ։

 Նա համաշխարհային պատմության մեջ ամենաերկարակյաց կառավարիչներից մեկն էր, ով երկիրը ղեկավարում էր վերջին ավելի քան երեք տասնամյակների ընթացքում։

Ալի Խամենեին ծնվել է 1939 թվականի ապրիլի 19-ին Իրանի Մաշհադ քաղաքում։ Նա եղել է ընտանիքի ութ երեխաներից երկրորդը։ Հայրն ազգությամբ ազարի էր, իսկ մայրը՝ պարսիկ։ Ալի Խամենեին Մաշհադում սովորել է շիա իսլամական հոգևոր ակադեմիայում։ 1957 թվականին տեղափոխվել է Իրաքի Նաջաֆ քաղաքը, բայց քիչ ժամանակ անց վերադարձել է հարազատ քաղաք։ Հաջորդ տարի տեղափոխվել է Ղոմ, որտեղ աշակերտել է այաթոլլահ Հոսեյն Բորուջերդիին և Ռուհոլլահ Խոմեմեյնիին։ Խոմեյնիի արմատական հայացքները շատ ուժեղ ազդեցություն են ունեցել Ալի Խամենեի վրա, որը սկսել է ընդդիմադիր գործունեություն ծավալել Մոհամադ Ռեզա շահի իշխանության դեմ։ 1964 թվականին շահի հրամանով Ռուհոլլահ Խոմեյնին վտարվել է Իրանից, իսկ Ալի Խամենեին բանտարկվել է, սակայն շուտով ազատ է արձակվել և տեղափոխվել Մաշհադ։ 1963 թվականից մինչև 1975 թվականը Ալի Խամենեին բանտարկվել է ավելի քան 5 անգամ։

Ալի Խամենեին եղել է Իրանի Իսլամական հեղափոխության առանցքային դեմքերից մեկը։ Իսլամական հեղափոխությունից հետո Ալի Խամենեին հիմնադրել է «Ջոմհուրի-ե էսլամի» թերթը՝ Իսլամական հանրապետության մասին։ Այաթոլլահ Մոնտեզերի հրաժարականից հետո Խոմեյնին Ալի Խամենեին նշանակել է Թեհրանի ուրբաթօրյա աղոթքների ղեկավար։

Որոշ ժամանակ անց Ալի Խամենեին զբաղեցրեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Ալի Խամենեին բազմիցս այցելել է ռազմաճակատ որպես Պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչ։

Խամենեին հազիվ է փրկվել, երբ նրա կողքին պայթել է ձայնագրիչի մեջ թաքցված ռումբը։  դեպքն այսպես է տեղի ունեցել. 1981 թվականի հունիսի 27-ին,  երբ Խամենեին վերադարձել էր առաջնագծից , նա իր շաբաթօրյա գրաֆիկի համաձայն, գնացել էր Աբուզար մզկիթ։ Առաջին աղոթքից հետո նա դասախոսություն էր կարդացել այն հավատացյալների համար, ովքեր իրենց հարցերը գրել էին թղթի վրա։ 

Մինչդեռ, մի երիտասարդ, որը Խամենեիի առջև դրեց ձայնագրիչը՝ թղթերի հետ միասին։ Մեկ րոպե անց ձայնագրիչը սկսեց ձայներ արձակել, ապա հանկարծակի պայթեց։ Ձայնագրիչի պատին գրված էր. «Ֆուրքան խմբի նվերը Իսլամական Հանրապետությանը»։  Խամենեին լուրջ վնասվածքներ էր ստացել, վնասվել էին ձեռքը, ձայնալարերը և թոքերը։ Նրա բուժումը տևեց մի քանի ամիս, աջ ձեռքի շարժունակությունը վերականգնել հնարավոր չեղավ։

1981թ. հունիսի 27-ին Իրանում անցկացվեցին նախագահական ընտություններ, որտեղ 95.2 %-ով հաղթանակ տարավ Խամենեին։ 1985թ նա կրկին վերընտրվեց նախագահի պաշտոնում։

1989 թվականին  մահացավ Իրանի   հոգևոր առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնին։  Այնուհետև Իրանի 74 հոգևորականների քվեարկությամբ Ալի Խամենեին ստացավ 60 ձայն և դարձավ Իրանի հոգևոր առաջնորդ։ Ալի Խամենեին իրապես ընդլայնեց հոգևոր առաջնորդի լիազորությունները։

Ալի Խամենեիի սպանությունից հետո էլ այժմ Իրանի հոգևոր առահնորդն է նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին, ով հոր սպանությունից հետո դեռևս չի երևացել հանրության առջև։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder