Ֆրանսիայում Էբոլայով վարակված առաջին հիվանդն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից
Առողջություն
23:27 04/07/2026
Աշխարհ

Ֆրանսիայում Էբոլայով վարակված առաջին հիվանդն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից

Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտարարել է երկրում Էբոլա վիրուսով ախտորոշված ​​առաջին հիվանդի ապաքինման մասին: Հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա բուժվում էր։

Եվրանյուզի հաղորդմամբ, առողջապահության նախարարի խոսքով, «երկու բացասական ՊՇՌ թեստերից հետո հիվանդը այժմ համարվում է ապաքինված և կարողացել է անվտանգ վերադառնալ տուն»։

Ապաքինված հիվանդը մարդասիրական կազմակերպության բժիշկ է։ Նա Ֆրանսիա է ժամանել հունիսի 23-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից չվերթով։

Նա ինքնաթիռ է բարձրացել թեթև գլխացավով, սակայն թռիչքի ընթացքում նրա վիճակը վատացել է։ Ֆրանսիա ժամանելուն պես հիվանդը անմիջապես մեկուսացվել է։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder