ՀՀ Սահմանադրության փոփոխության օրակարգը կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում է. Փաշինյանը Բայրամովի հայտարարության մասին
Քաղաքական
13:40 09/07/2026
Հայաստան

ՀՀ Սահմանադրության փոփոխության օրակարգը կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում է. Փաշինյանը Բայրամովի հայտարարության մասին

«Մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա, նախկինում էլ ասել եմ՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում»,- ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Ադրբեջանից հնչող հայտարարությունների։

Հիշեցնենք, որ այսօր էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել էր. «Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հարցում հիմնարար է: Նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ արտահայտել է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից: Դրանից հետո կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր»։

Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված Հայաստանի  կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, ինչը փաստ է. «Նախընտրական ծրագրում արձանագված է  նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, 726 հազար մարդ քվեարկել է դրա օգտին։

Այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակացությունը Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի։  Բայց այդ օրակարգը կա, դա նախընտրական պարտավորություն է, պետք է  վերլուծենք իրավիճակը, դիրքավորովենք այդ թեմայի շուրջ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ Սահմանադրության փոփոխության օրակարգը կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում է. Փաշինյանը Բայրամովի հայտարարության մասին