Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արթուր Վանեցյան. «Հայաստան» խմբակցությունը պետք է ոչ թե նման հայտարարություն աներ, այլ առաջադրեր վարչապետի թեկնածու
«Հայաստան» խմբակցությունը, իմ կարծիքով, պետք է ոչ թե նման հայտարարություն աներ, այլ առաջադրեր վարչապետի թեկնածու։ Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 168.am-ին տված հարցազրույցում։
Թե ինչու չեն առաջադրել թեկնածու, ըստ Վանեցյանի, այդ հարցին պետք է պատասխանեն «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
«Նարեկ Մալյանին ու Էդգար Ղազարյանին պայման դնել, որ դուք գեներացրեք փողոց, մենք կմիանանք իմպիչմենտի գործընթացին, կարծում եմ՝ ճիշտ չէ»,-ասաց Վանեցյանը։
Այն հարցին, թե Ա. Վանեցյանը կհամաձայնե՞ր դառնալ վարչապետի թեկնածու թեկուզ անցումային կառավարության համար, ընդդիմադիր գործիչն ասաց, պետք է հաշվարկել, թե ինչ պետք է անել հաջողության հասնելու համար։
«Պետք է պրոցեսը սկսի, գեներացիա լինի, ով պետք է լինի թեկնածու, պետք է որոշեն խորհրդարանական խմբակցությունները։ Եթե որոշեն, առաջարկեն, այդ ժամանակ կքննարկենք։ Հիմա այդ հարցը գեներացվում է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ թե «Պատիվ ունեմ», թե «Հայաստան» խմբակցությունները կողմ են Փաշինյանին անվստահություն հայտնելուն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։