«Ժողովուրդ». Հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյա՞նն է լինելու, թե՞ ոչ
Օրվա մամուլ
08:40 17/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյա՞նն է լինելու, թե՞ ոչ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՔՊ-ականները բուռն քննարկել են այն հարցը՝ արդյոք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է լինելու, թե ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ ՔՊ-ականները անխնա քննադատել էին Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին, որը նախորդ օրը հրաժարական տվեց, ինչպես նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին: Բոլորը միաբերան պնդել էին, որ Սարգսյանը շատ ընդդիմադիր է, ու կարծես թե հասկացրել էին, որ կա՛մ պետք է «խաղաղվի» կա՛մ պետք է մանդատը վայր դնի, հեռանա: Ու, կարծես, թե Սարգսյանը չի նահանջում. ավելին՝ առանձին ասուլիսների է հրավիրում լրագրողներին, իր նախագծերը միայնակ ներկայացնում, ինչը վրդովեցնում է իշխանությանը: Բոլորի համար սպասողական վիճակ է. գուցե Փաշինյանի նյարդերը տեղի տան ու նրանից պահանջի մանդատից հրաժարվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder