Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանը չբավարարեց հանրային մեղադրողին բացարկ հայտնելու Ջալալ Հարությունյանի միջնորդությունը
Ցորի հայտնի գործով վերաքննիչ քրեական դատարանում ընթացող նիստում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանն ասաց, չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին, լսել ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստերի ձայնագրությունները։
Սակայն նրան լրացուցիչ ժամանակ չտվեցին։ Քննարկեցին Ջալալ Հարությունյանի ու նրա պաշտպանի կողմից հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյաննին բացարկ հայտնելու միջնորդությունը։
Հանրային մեղադրողին Հարությունյանն ու պաշտպանը չեն համարում օբյեկտիցվ, քանի որ եղել է դեպք, երբ դատախազն իր մեքենայով վկաներին տարել է գորիս՝ մասնակցելու Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստում։
Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը մյուս դատավորների հետ քննարկման արդյունքում հայտնեց, որ միջնորդությունը մերժվում է։
«Դատարանը գնահատում է, որ այս փուլում դատախազն իր լիազորությունների շրջանակում շատ սահմանափակված է։ Հիմա օրինակ որևէ դատախազ չի կարող գալ ո մեղադրանքից հրաժարվել, վերաքննիչ դատարանում դատախազը միայն իրավասու է ներկայացված բողոքների կապակցությամբ իր պարզաբանումները ներկայացնել»,-որոշումն այսպես հիմնավորեց նախագահող դատավորը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։
Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։
Մանրամասները՝ տեսանյութում։