Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանությունը շարժվում է «մարտեր առանց կանոնների» տրամաբանությամբ. Աբրահամյան
«Իշխանությունը մեկ հարցում հաստատ շատ կանխատեսելի է` իր տեսակետները չկիսողների նկատմամբ հաշվեհարդարի հետևողականությամբ»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա շարունակել է. «7 տարի է` այս իրականության մեջ ենք ապրում: Այս ամենը կանգնեցնելու համար ոմանք շարունակում են կռիվ տալ, ոմանք էլ` հանցակից են դառնում իշխանության «կապրիզներին»:
Իշխանությունը շարժվում է «մարտեր առանց կանոնների» տրամաբանությամբ, որտեղ ուժային կառույցները, քննչական մարմիններն ու դատարանները դուրս են եկել իրավական դաշտից և զբաղվսծ են քաղաքական հրահանգների փաթեթավորմամբ»: