Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերնագիրը դնում ենք թուրան ու վերջ՝ գնաց, վայ, վայ, ուզում են թուրան. Փաշինյան
«Մենք որ ուրիշներով նայելով ասում ենք՝ գազան, գազան, գազան, մենք դեռ մեզ պետք է նայենք»,- Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա շարունակել է. «Մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում:
Չի հասկանում՝ ինչի է անընդհատ մեքենայի տակ ընկնում: Ինքը չգիտի երթևեկության կանոնները, չգիտի, որ այդտեղ գտնվելը 95 ու ավելի տոկոս հնարավորություն է ստեղծում, որ ինքն մեքենայի տակ կընկնի: Ու դրա պատճառը ոչ թե այն է, որ դիմացի մեքենան գազան է, այլ այն է, քանի որ, եթե այդտեղ է կանգնել, ընկնելու է ավտոյի տակ»։
Ըստ Փաշինյանի, զարգացած երկիր չկա, որի սահմանները փակ լինեն։
«Վայ՝ նրանց նպատակը թուրանն է։ Ի՞նչ են ուզում իրենք, ուզում են Հայաստանի տարածքով գնան-գա՞ն, է թող գնան-գան, վա՞տ է դա: Մենք ենք առաջարկում: Հիմա իրենք ուզում են գնան արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ: Ասում ենք՝ է գնացեք, ինչո՞ւմ ն է պրոբլեմը, իսկ ինչո՞ւ պետք է չգնան:
Կարո՞ղ եք ցույց տալ զարգացած մի երկիր, որի սահմանները փակ են։ Հիմա գնանք սկսենք, պարզեք՝ ով է մեղավոր, որ սահմանը փակ է, այդ խոսակցությունից դուրս չենք գա։ Եկեք բացենք սահմանները։
Թուրանը... վերնագիրը դնում ենք թուրքան ու վերջ՝ գնաց, վայ, վայ, ուզում են թուրան։
Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով հնարավորություն տանք, իրենք էլ ապրեն։
Ես ասել եմ՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»»,- ասել է նա։
Այնուհետև Փաշինյանը «գազանի» մասին անեկդոտ է պատմել. «Քնարական հերոսը գնում է, որ ջուր խմի, տեսնում է, որ 3 գլխանի վիշապը ջրի վրա նստած է: Թուրը հանում է, սկսում է կռվել: Մի գլուխը կտրում է, գազանն արձագանքում է, հետո քանի որ հերոսն ուժեղ է, մյուս գլուխն էլ է կտրում: Էս վիշապն ասում է՝ մեկ րոպե, բայց ի՞նչ ես ուզում, ինչի՞ ես կտրում գլուխս: Ասում է ՝ ուզում եմ ջուր խմել: Գազանը պատասխանում է՝ է խմի»։