Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար. Մասուդ Փեզեշքիան
Քաղաքական
22:43 24/06/2025
Տարածաշրջան

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար. Մասուդ Փեզեշքիան

«Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար»,-հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի ժողովրդին ուղղված իր ուղերձում։

«Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ ոչնչացնել Իրանում գտնվող օբյեկտները, խափանել միջուկային հետազոտությունները, սոցիալական անկարգություններ առաջացնել հանրապետությունում»,-նշվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածած տեքստում։

Փեզեշքիանի խոսքով՝ Իսրայելում Իրանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածների հետևանքով ավերածությունների մասշտաբները աշխարհին ցույց տվեցին, որ «այս արկածախնդրության գինը Իրանի նման մեծ երկրի դեմ սարսափելի էր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար. Մասուդ Փեզեշքիան