Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միքայել Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը
«ԱԱԾ -ն այսօր կոպտորեն խախտելով ՀՀ քրեական դատավարության կանոնները՝ ինձ թույլ չտվեց ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը, այն պարագայում, երբ ես հայտարարեցի, որ հանդիսանում եմ Սրբազանի պաշտպանը»,- հայտնում է փաստաբան Թամարա Յայլոյանը։
«Ինչու խուսափեցին իմ ներկայությունից, եթե Սրբազանը Գյումրիում լիներ մի՞թե նրա ներկայությամբ չպետք է անցկացվել խուզարկություննը»,- գրում է փաստաբանը։
Սպուտնիկ Արմենիային Թամարա Յայլոյանը հայտնել է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։