Շնորհակալ եմ բոլորիդ, որոշեցին Մայր Աթոռում կազմակերպել մասկի-շոու, չստացվեց. Միքայել Սրբազան
Հասարակություն
15:50 27/06/2025
Հայաստան

Շնորհակալ եմ բոլորիդ, որոշեցին Մայր Աթոռում կազմակերպել մասկի-շոու, չստացվեց. Միքայել Սրբազան

«Շնորհակալություն բոլորին այն պահվածքի համար, որ ցուցաբերեցիք, խորապես  շնորհակալ եմ և անձնապես, և իբրև հոգևորական, բայց իրենք հասկացան... Կարծում եմ, որ գոնե իրենք այս պահով հասկացան»,- Մայր Աթոռում լրագրողներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազանը շարունակեց. «Վարույթը ձեռնարկվել է հունիսի 17-ին։ Ինձ կարող էին շատ հանգիստ, մեկուսի  ձերբակալել ամսի 17-ին, 18-ին  մինչև 26-ը ներառյալ։ Բայց իրենք  գիտակացաբար կամ անգիտակաբար, ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաև իրենց ուժը Մայր Աթոռի պատերից դուրս, իրենք չպիտի որ չիմանային, օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր  նախատեսված է քահանայից ժողով, դժվար թե չիմանային, որ 20 տարուց ավելի է այդ ժողովի պատասխանատուն եմ, ատենապետն եմ։ Շատ լավ գիտեին։ Բայց ինչու համար որոշել էին ամսի 27-ին այստեղ, այս մասկի-շոուն  կազմակերպել, չստացվեց։ Շնորհակալ եմ բոլորիդ՝ քահանաներին, ժողովորդին,  իմ հոգևոր եղբայրներին, Վեհափառ Հայրապետին՝ իր հայրապետական բարձր պահվածքի համար։ Իրենք հասկացել են և նահանջել են։

Դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպեսզի երկրորդ հարձակումը թույլ տան ու պղծեն Մայր Աթռոի  հոգևոր մթնոլորտը։ Որևէ բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու, ապօրինի մեղադրանք է։ Երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խուսափել, իմ ասծաներից չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել, պետք է շարունակեմ նույն ոգով։

Միակ խնդրանքս՝ թողնենք, նեստեմ մեքենան, փաստաբանի հետ գնանք քննչական կոմիտե, ներկայանամ։

Հոգևորականներս այս աշխարհում ապրում ենք իբրև աքսորյալ՝ բանտում կլինի, բանտից դուրս, ամեն տեղ մեզ համար բանտ է։ Ամենուր Աստված մոտիկ է, նաև բանտում։

Այս ճակատամարտը ձեր օժանդակությամբ հաղթել ենք»։

«Այստեղ ոչ մեկ համաձայ չէ, որ դուք գնաք»,- ասացին հավաքված քաղաքացիները։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շնորհակալ եմ բոլորիդ, որոշեցին Մայր Աթոռում կազմակերպել մասկի-շոու, չստացվեց. Միքայել Սրբազան