Այսօր կատարվում է այն, ինչ 1915-ին, երբ Միքայել վարդապետին թուրքերը կտnր-կտnր արեցին. Նաթան Սրբազան
Հասարակություն
14:09 27/06/2025
Հայաստան

Այսօր կատարվում է այն, ինչ 1915-ին, երբ Միքայել վարդապետին թուրքերը կտnր-կտnր արեցին. Նաթան Սրբազան

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի ընդունում այս գործողությունների իրավականությունը, հատկապես ձևը, որովհետև մի այնպիսի հանցագործի չեն եկել տանելու կամ բերման ենթրակելու»,- լրագրողներին ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Միքայել Սրբազանն ազնվորեն իր որոշումն արեց՝ գնալ ԱԱԾ-ի հետ, որովհետև ինքը հանցագործ չէ, սակայն ժողովուրդը չթողեց. «Միքայել Սրբազանն ինքնակամ որոշում է գնալ, մենք բոլորս հարգում ենք նրա որոշումը, որովհետև ամենալավ պայքարն արժանապատիվ պայքարն է, երբևէ Միքայել Սրբազանը որևէ մեկի հետևում չի թաքնվել, չի պահմտել, նման նպատակ էլ չունի, այն մարդը չէ։

Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, և մեքենայի մոտից ժողովուրդը նրան թույլ չտվեց նստելու մեքենան։ Երկրորդ անգամ փորձ արվեց, մենք չկարողացանք, որևէ մեկը չի պահմտվում, փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից»։ 

Սրբազանը նաև նշեց. «Գնացեք ու իմացեք Միքայել սրբազանի տոհմածառը, Աջապահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի ու եկեղեցու առաջամարտիկները։ Այսօր կատարվում է  այն, ինչ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը պարզապես կտոր-կտոր արեցին։

Մենք 21-րդ դարում ենք, իբր ժողովրդավար երկրում ենք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր կատարվում է այն, ինչ 1915-ին, երբ Միքայել վարդապետին թուրքերը կտnր-կտnր արեցին. Նաթան Սրբազան