Դուք ձեզ չեք կարողանում պաշտպանել, մեզ ո՞նց կպաշտպանեք
Քաղաքական
10:10 08/07/2025

Դուք ձեզ չեք կարողանում պաշտպանել, մեզ ո՞նց կպաշտպանեք

ԱԺ ընդդիմությանն եմ դիմում։ Տիկին գլխավոր դատախազը ևս երեք ընդդիմադիր պատգամավորների անձեռնամխելիությունից զրկելու հարցով մտավ ԱԺ, խոսեցիք, հարցեր տվեցիք, ասացիք, զարմացաք անճարակ փաստերի վրա, բայց մեկ է՝ երկուսին քպ-ն զրկեց, մեկին էլ մեկ-երկու օրից կզրկի։

Մենք կողքի ենք դրել ձեզ հետ ինչ-ինչ բաներում չհամաձանելը, ձեր՝ ԱԺ-ում 21-ից դեռ չլինելու համոզմունքը, քպ-ին թողած՝ իրար բշտելու ու մեղադրելու մանկական կռիվներին ակամա վկա լինելը, ձեր հնարավորությունները չօգտագործելու կամ օգտագործելը հարմար չգտնելու մասով մեր տարակուսանքը...և ամեն անգամ փորձում ենք զրոյից ձեզ հավատալ, թե՝ մենք էլ էս ունենք,...։ Բայց օրեցօր, ամիս առ ամիս, տարիներ արդեն դուք նույնիսկ ձեզ չեք կարողանում պաշտպանել ԱԺ-ում։ ՔՊ-ն ինչ ասես ասում է,  Փաշինյանը ոնց ասես սպառնում է ու՝ անում է իր ասածները՝ ձեզ աած «պադվալ» տանելու իր խոստումները քայլ-քայլ առաջ հրելով։

Դուք ինչ եք անում։

Ասեիք՝ մենք ձեզ համար ոչինչ չենք կարող անել, մեզ մի սպասեք, մեզ հետ հույս մի կապեք, իզուր մեր խոսքերից մի ոգևորվեք,... գնացեք, հաշվեք ԱԺ չկա, մի միասնական կառավարություն է։

Ու այս օրերին լսելով գլխավոր դատախազի խորին մտահոգությամբ՝ ՃՂԵԼՈՒ էին անվադողերը, վախեցնող երանգներով արտասանած՝ ՔԱՈՍ բառը, «ներկեր, ծխեր, աստղիկներ էին սարքելու», ահարկու՝ Սյունիքի ՃԱՄՓԱ ՓԱԿԵԼՈՒ կրկնվող ու կրկնվող,  ոչինչ, ոչինչ չասող խոսքը,... հանրությունը բան չհասկացավ։ Չհասկացավ ամենակարևորը՝ ինչու եք մինչև այս օրը հասցրել քպ-ի հետ աժ մտնել-դուրս գալը, եթե ոչ մի հնար չկար, ինչու գնացիք ընտրությունների ու ինչու եք սպասում նոր ընտրությունների։

Նիկոլը բյուջեի փողերով կրթելու անվան տակ քարոզ է անում, ով դուրը չի գալիս՝ փակել է տալիս, ով ալիևի դուրը չի եկել՝ անվանարկում, կալանավորում է, ով իր անօգնական օրերի վկան է՝ դատի է տալիս,, քաոս է սարքում խաղաղ ցույցից՝ ուղիղ հրամայելով լուսաձայնային նռնակներով մարդկանց հաշմել... Մեր որդիները, մեր ծնողները, մեր պապերի գերեզմանները, մեր հազարամյակների սերունդների ոսկորներով գենետիկ դարձած հողը, մեր հավատը, մեր պատմությունը, մեր կյանքը դարձել են նիկոլի քմահաճույքի խաղալիք. Դուք ո՞նց էիք, ոնց եք մեզ պաշտպանելու։

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder