Հրայր սարկավագի մեղքն այն է, որ ծառայել է Արցախում. Փաստաբան
Քաղաքական
11:31 09/07/2025
Հայաստան

Հրայր սարկավագի մեղքն այն է, որ ծառայել է Արցախում. Փաստաբան

«Հրայր սարկավագ Հակոբյանը զենքի որևէ տեսակի չի տիրապետում, բայց հանկարծ նրան վերագրում են այնպիսի գործողությունների կատարում, որոնք իբր թե ահաբեկչական են»,-փաստաբանների պալատում ընթացող ասուլիսում հայտարարեց սարկավագի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Նրա կարծիքով, Հրայր սարկավագի մեղքն այն է, որ նա որպես հոգևորական  ծառայել է Արցախում, Արցախից հարկադրաբար Հայաստան վերադառնալուց հետո եղել է Բագրատ Սրբազանի կողքին։

«Թե ինչ գործողություններ, գործողությունների նախապատրաստում կվերագրեն նրան, արդեն էական էլ չի։ Հայերենը շատ ճոխ լեզու է, հնարավոր է ասեն միջուկային զենք է նախապատրաստում Հրայր սարկավագ Հակոբյանը, որը չգիտեմ ինչ պետք է աներ, կամ ասեն ՄԱԳԱՏԷ-ի անդամ է եղել։ Ամեն զավեշտ կարելի է սպասել»,-ասաց փաստաբանը։

Հովսեփ Սարգսյանը, վկայակոչելով կալանքի նիստում իր հարցերին ի պատասխան քննիչի պատասխանները, ընդգծեց, Հրայր սարկավագին վերագրվող գործողոթյունների վերաբերյալ որևէ փաստական տվյալ առկա չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder