Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյանին մահացած են գտել
Իրավունք
11:24 16/07/2025
Հայաստան

Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյանին մահացած են գտել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ Panorama.am-ին ՔԿԾ մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։ 

Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Հատնի է, որ նա ՔԿՀ-ում պատիժը կրել է մեկ տարի։ Պատժի կրումն ավարտվելու էր 2028 թվականին։

Ավելի վաղ Panorama.am-ին ՔԿԾ-ից տրամադրած տվյալների համաձայն, 2025 թվականի հունվարի 24-ի դրությամբ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 15 անձի կողմից կատարված ինքնավնասման 17 դեպք։ Այս տարվա հունվարի 24-ի դրությամբ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 18 անձի կողմից հացադուլ հայտարարելու 21 դեպք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder