«Ռեալ Սոսյեդադից» խոսել են Արսեն Զախարյանի առողջական վիճակի մասին
Աշխարհում
15:58 21/07/2025
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադից» խոսել են Արսեն Զախարյանի առողջական վիճակի մասին

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի առողջական վիճակը բարելավում է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զախարյանը բաց կթողնի թիմի շրջագայությունը Ճապոնիայում։ Mundo Deportivo հրատարակությունը հայտնել է, որ նա կմնա Իսպանիայում՝ վիրուսից ապաքինվելու համար։

«Արսենը աշխատում է անհատական ծրագրով։ Նրա առողջական վիճակը բարելավվում է», - հայտնել է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը։

22 –ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով պաշտոնական խաղերում չի խաղացել փետրվարի 23-ից։

Նա «Ռեալ Սոսյեդադի» կազմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը տարբեր մրցաշարերում անցկացրած 4 խաղում խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder