Ոչ թե միջանցքի զիջման վտանգ կա, այլ, ըստ էության, արդեն խոստումը տվել են. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
22:05 01/08/2025
Հայաստան

Ոչ թե միջանցքի զիջման վտանգ կա, այլ, ըստ էության, արդեն խոստումը տվել են. Ռոբերտ Քոչարյան

«ՀՀ ԱԳՆ նախարարությունը հայտարարեց, որ նման բան չեն բացառում և մի քանի օր հետո դրա մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, որ շատ կոնկրետ թեմա է և ինչ-որ ժամանակ արդեն քննարկման սեղանի վրա է դրված»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Մեղրիով անցնող ճանապարհի անվտանգությունն արտապատվիրակելու մասին ՀՀ գործող իշխանությունների հայտարարության մասին հարցին։

Հարց հնչեցնելով, թե ինչո՞ւ է մինչ օրս Մեղրու ճանապարհը դեռ օրակարգում է՝ Երկրորդ նախագահը հայտնեց, որ տիրապետում է տեղեկատվությանը, որ այդ ճանապարհի թեման դարձել է 9-րդ կետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ՝ «Լաչինի միջանցքի հետ սիմետրիա ստեղծելու համար»։

«Այդ թեման ինքը սկսել է ապրել իր կյանքով, չնայած, որ այդ թեման ուղղակի կապ ուներ Ղարաբաղի հետ; Ես ուղղակի հիշեցնեմ, որ Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը, սկսեց մեկնաբանել, թե այլ կերպ են հասկանում այն»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը և շարունակեց. «Ադրբեջանում շատ բնական է, որ ասում են՝ լավ, հո մեզ հարիֆի տեղ չեք դնում, պատերազմը դուք եք պարտվել, ամբողջ այդ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը Ադրբեջանի շահերից է բխում և այդ կետը մերժում եք, դրան հետևեց «Լաչինի միջանցքի» փակումը, Ղարաբաղի կորուստը և հասցնեց նրան, որ բանակցային գործընթացում Զանգեզուրի թեման ինքն իրենով ապրում է։ Այս ամենը մի կողմ դնել և բանակցային գործընթացում այս ամենը հասցնել այն վիճակին, որ «Զանգեզուրի միջանցքը» որպես առանձին թեմա ինքն իրենով ապրում է, աբսուրդ է, ուղղակի այն դիվանագիտական ձախողման գլուխգործոց է...

Այն, որ սա լինելու է միջանցքի տարբերակ, ես չեմ կասկածում, մինչ այսօր բոլոր այն հայտարարությունները, որ անում էին Ադրբեջանում, ավելի ճիշտ էր դուրս գալիս, քան որ անում էր Նիկոլ Փաշինյանը... Ոչ թե միջանցքի զիջման վտանգ է, այլ, ըստ էության, արդեն խոստումը տվել են»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Ես շատ եմ մտածել և չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ

«Կորուստները ֆունդամենտալ են և կապված են այն հանգամանքի հետ, որ հեղափոխության հիմնական կարգախոսները ձախողված են»-ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով սեցիալական արդարությանը՝ Ռոբերտ Քոչրայանը հիշեց, որ 1996 թվականին աղքատությունը եղել է 56 %, իսկ 2008 թվականի սկզբին աղքատության տոկոսը եղել է մոտ 25%, ավելի քան երկու անգամ նվազել է, իսկ ծայրահեղ աղքատությունը 21%-ից նվազել էր 4%-ի։

 «Այսօր աղքատության ցուցանիշը 24 %, իսկ այն սոցիալական արդարության ամենաամփոփիչ ցուցանիշն է։ Այս հարցում որևէ առաջխաղացում Նիկոլ Փաշինյանը չի կարող արձանագրել, բևեռացումն էլ է խորացել և ամեն ինչը...

Իրենք կոռուպցիայի դեմ պայքարը շուռ են տվել կոռուպցիան գլխավորելու նպատակին և հաջողությամբ, փայլուն ձևով անում են։ Իրականում, եթե անցյալում կոռուպցիա է եղել, այն ինչ կատարվում է այսօր՝ թալան է»,-ասաց Երկրորդ նախագահը և հիշեց ԱՆԻՖ-ի գործը, կամ 65 մլն դոլարի, կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամից 100 մլն-ի անհետացումը,  և հավելեց. «Այ սա թալան է, այլ ոչ թե կոռուպցիա»։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով ժողովրդի հետ հարաբերվելու համար նոր միջոցներ է փնտրում և հորինել է «Կրթվելը նորաձև է» տարբերակը, մեղավորներ է փնտրում և դրանցից մեկը նրանց համար եկեղեցին է.

«Ես շատ եմ մտածել և չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ։ Եպիկոպոսների կուսակրոնության ուխտն ի՞նչ կապ ունի երկրի անվտանգույան հետ, բայց Նիկոլ Փաշինյանը գտնում է այդ կապը»,-ասաց Քոչարյանը։

Որոշ փորձագիտական շրջանակներում ինքնախոսշտանգումը մի քիչ չափից անցնում է

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը խորը թրենդի մեջ է, այդ դիտակետից գրեթե տեսանելի է, որ ինքը գրեթե շանս չունի վերարտադրվելու»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

 Նա նշեց, որ ընդդիմադիր դաշտում ևս մրցակցություն կա, որ միշտ չէ որ առողջ է և մտածել, որ այստեղ ամեն ինչ իդեալական է՝ չի լինելու։

Նշելով, որ ընդդիմադիր դաշտում, ընտրությունների, փողոցային պայքարի կամ իմպիչմենտի շուրջ խոսակցություննր են՝ Քոչարյանն ասաց. «Հատկապես իմպիչմենտի հետ կապված, երբ իմպիչմենտի թեման քննարկվում է, ես հիշում եմ մի հին սովետական անեգդոտ. «ՑՌՈՒ-ի տնօրենին աշխատանքից ազատել են, և պատճառը նրանում էր, որ չէին կարողացել հայտնաբերել, թե ինչով էին զբաղվում արհմիությունները Սովետական Միությունում։ Հիմա նման մի վիճակ էլ իմպիչմենտի թեման է»։

 Նա նշեց, որ ամեն մի ընդդիմադիր թիմ ունի իրավունք դիրքավորվելու այնպես, ինչպես համարում է արդյունավետ։

 «Որոշ փորձագիտական շրջանակներում ինքնախոսշտանգումը մի քիչ չափից անցնում է»,- ասաց Քոչարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder