Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր պարտությունը Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրակաչում։ Նա զիջել է ամերիկացի Բեն Շելթոնին։
Խաչանովը նշել է, որ վերջին մի քանի օրերին ֆիզիկապես ուժասպառ են եղել, և պարտությունը հեշտ չի եղել իր համար։ Նա ընդգծել է, որ երկու օրում վեց ժամ է անցկացրել կորտում, և դա չէր կարող չազդել իր վիճակի վրա։
«Վերջին երկու օրերին ես վեց ժամ եմ անցկացրել կորտում։ Անկեղծ ասած, դա ազդել է ինձ վրա. ես մի փոքր ուժասպառ եմ։ Ես անկեղծորեն շնորհավորում եմ Բենին և նրա թիմին։ Նա արդեն տպավորիչ արդյունքների է հասել. նա մտել է համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակի մեջ և նվաճել է իր առաջին տիտղոսը Մասթերս մրցաշարում։ Նա մրցաշարի ամենահաճելի մարդկանցից մեկն է, և նա ունի հրաշալի ընտանիք։ Վճռորոշ թայ-բրեյքում պարտվելը միշտ ցավոտ է», - լրագրողներին ասել է Խաչանովը։