Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարկո Ռուբիոն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին համաձայնագիր կստորագրեն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն EWTN-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին համաձայնագիր կստորագրեն, որը կնշանավորի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի սկիզբը։
«Նախագահը հակված է խաղաղության ու մտադիր է լինել խաղաղության նախագահը։ Մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմեցին, նախագահը կարողացավ խաղաղություն կնքել։ Վերջերս՝ Կամբոջայի և Թաիլանդի, Ադրբեջանի և Հայաստանի դեպքը… Հուսով եմ, որ այս ուրբաթ մենք կստորագրենք համաձայնագիր և կնշանավորենք խաղաղության համաձայնագրի սկիզբը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Ռուանդան. 30 տարի պատերազմ, 7 միլիոն զոհ։ Մենք կարողացանք նրանց այստեղ բերել ստորագրելու», -ասել է Ռուբիոն։
«Ակնհայտ է, որ մենք պետք է աշխատենք. խաղաղությունը հավերժ չէ։ Այն միշտ պետք է պահպանվի», -հավելել է նա։
Դոնալդ Թրամփը նախկինում ասել էր, որ անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների այսօր Վաշինգտոն այցելությանը «պատմական խաղաղության գագաթնաժողովի» համար։ «Ես անհամբեր սպասում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղը Սպիտակ տուն այցելությանը պատմական խաղաղության գագաթնաժողովի համար։ Այս երկու երկրները տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են վերջ դնել այս պատերազմին, բայց ապարդյուն, մինչև ԹՐԱՄՓԻ գալը»,-գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը նշել է, որ իր վարչակազմը երկարատև բանակցություններ է վարել երկու կողմերի հետ և ուրբաթ օրը հայտարարել է խաղաղության ստորագրման արարողության մասին ուրբաթ օրը։