Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական
Քաղաքական
19:19 09/08/2025
Տարածաշրջան

Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

«Արդյո՞ք Հարավային Կովկասը անտեր տարածաշրջան է, որ Թրամփը վարձակալի այն։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական կետերից մեկն է, և այս անցուղին չի դառնա Թրամփի սեփականությունը հանդիսացող միջանցք, այլ կդառնա գերեզմանատուն Թրամփի վարձկանների համար»,–Tasnim լրատվական գործակալության լրագրողի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին` ԱՄՆ-ում Փաշինյան-Թրամփ-Ալիև ստորագրված հռչակագրի մասին, մասնավորապես պատասխանելով հարցին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս «Զանգեզուր» միջանցքի վերաբերյալ ձեռնարկած քայլի և այս անցուղին 99 տարով վարձակալելու իր պնդման մասին հարցին։

Ըստ նրա, այս միջանցքը փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, տեղաշարժում է սահմանները և նախատեսված է Հայաստանը մասնատելու համար։

Նա նշել է, որ «Թրամփը, ինչպես միշտ, անում է աչքի ընկնող, բայց անբովանդակ հայտարարություններ», ապա ավելացրել.  «Թրամփը կարծում է, որ ինքը անշարժ գույքի գործակալ է և ուզում է վարձակալել երկրամաս կամ տարածաշրջան»։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Փաշինյանի դիրքորոշումներին՝ Վելայաթին ասաց, որ Իրան կատարած իր նախորդ այցի ժամանակ նա ընդգծել է, որ համաձայն է Իրանի դիրքորոշման հետ և դեմ է միջանցքի կառուցմանը՝ հաշվի առնելով այս ծրագրի կոնկրետ և դավադիր վնասները։

«Այս դավադրության իրականացմամբ Հարավային Կովկասի անվտանգությունը կվտանգվի, և, հետևաբար, Իրանը ընդգծել է, որ կշարժվի Հարավային Կովկասի անվտանգության ուղղությամբ՝ Ռուսաստանի հետ, թե առանց նրա, և, իհարկե, մենք կարծում ենք, որ Ռուսաստանը նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին»,- ասել է Ալի Աքբար Վելայաթին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական