Մելանյա Թրամփը Պուտինին նամակ է գրել
Քաղաքական
11:19 16/08/2025
Աշխարհ

Մելանյա Թրամփը Պուտինին նամակ է գրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակ գրել։

Այս մասին հայտնում է «Ռոյթերզ»-ը՝  վկայակոչելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների։ ԱՄՆ առաջին տիկինը նամակում բարձրացրել է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների դժվարին վիճակի մասին հարցը։ Նախագահ Թրամփը նամակը Պուտինին է հանձնել Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ Մելանյա Թրամփը Ալյասկա չի մեկնել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder