18 արդարների գործով նիստը դեռ չսկսած ընդմիջվեց
Իրավունք
14:51 21/08/2025
Հայաստան

18 արդարների գործով նիստը դեռ չսկսած ընդմիջվեց

18 արդարների գործով պաշտպանների մեծ մասը դատական նիստին  չի ներկայացել։ Հայտարարեց դատավոր Կ. Ֆարխոյան։

Ի պատասխան հանրային մեղադրողն ասաց, քանի որ քննվելու է խափանման միջոց կալանքի երկարաձգման հարցը, պաշտպանների բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նիստը շարունակելու համար։

Մեղադրյալներից ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտարարեց՝ առանց փաստաբանների չի կարող կալանքի հարցը քննարկվել։

Դատավորը հայտարարեց ընդմիջում 10-15 րոպեով՝ չբացառելով, որ պաշտպանները նիստին չեն հասել խցանման պատճառով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder