Շատ թանկ նստեց մեզ վրա կախիչ օպերացիան. Նարեկ Կարապետյան
Տնտեսություն
17:43 22/08/2025
Հայաստան

Շատ թանկ նստեց մեզ վրա կախիչ օպերացիան. Նարեկ Կարապետյան

Նոր վերանորոգված դպրոցներից մեկում Փաշինյանի կողմից «կախիչ» օպերացիայի հետևանքով 128 դպրոցի շինարարության մեջ մեր երկիրը մոտավորապես 120 մլն դոլար գումար է կորցրել։ Այսօր նման թվեր հրապարակեց  
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով, Փաշինյանն իր այդ արարքով սխալ իմպուլս է տվել տնտեսվարողներին, ինչից հետո ամեն դպրոցի շինարարության գինը բարձրացել է մոտ 1 մլն դոլարով։

«Շատ թանկ նստեց մեզ վրա կախիչ օպերացիան և շատ թանկ է նստում մեզ վրա ամեն անգամ երկրի ղեկավարի էմոցիոնալ պահվածքը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder