Նիկոլ Փաշինյանը ևս միացավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելու դատապարտման գործին. Արա Պողոսյան
Քաղաքական
15:34 28/08/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ևս միացավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելու դատապարտման գործին. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Ինչպես և ակնկալվում էր, Նիկոլ Փաշինյանը ևս միացավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելու դատապարտման գործին։ Այս պահին Նեթանյահուի հայտարարությունը դատապարտել է Թուրքիան, իսկ Փաշինյանը ասել է հետևյալը, որը ավելի զազրելի է, քանի ուղիղ դատապարտելը․

«...Ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ոչ Հայաստանի Հանրապետության ու ոչ ժողովրդի, ոչ հայ ժողովրդի շահերի հետ...»։ Այս միտքը հանգիստ կարող էր ասել Թուրքիայի նախագահը, բայց ո՛չ Հայաստանի ղեկավարը։ Իհարկե պարզ է, որ Էրդողանի և Ալիևի նկատմամբ «վասալային» վարքագիծ դրսևորող անձը չէր կարող այլ վարքագիծ ունենալ, քան հաճոյանալ նրանց․․․»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder