Գյումրու քաղաքապետի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Իրավունք
10:21 12/09/2025
Հայաստան

Գյումրու քաղաքապետի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես  խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»,- Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Նախօրեին հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել էր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրու քաղաքապետի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը